211652_close_icon
views-count1097 դիտում article-date 13:18 17-09-2019

ԲՀԿ-ն դժվարանում է գնահատական տալ Վանեցյանի հրաժարականին

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վաղ է համարում գնահատական տալ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին, քանի դեռ հստակություն չի մտցվել դրա վերաբերյալ հնչած իշխանության հայտարարություններում: «[url=https://armenpress.am/arm/news/988313.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: «Մենք տեսնում ենք ներիշխանական որոշակի գործընթացներ, և քաղաքական կամ այլ գնահատական տալու համար պետք է բացվեն բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչեցին: Կարող ենք ենթատեքստեր փնտրել, եզրակացություններ անել, սակայն հաշվի առնելով հարցի արձագանքները, որոնք կարող են լինել, կարծում եմ, որ մի քիչ հստակություն է պետք գնահատական տալու համար»,- ասաց Աբովյանը: Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդագիրը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հրամանագրի համաձայն, նույն օրը աշխատանքից ազատեց Արթուր Վանեցյանին: Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:

Նմանատիպ նյութեր