211652_close_icon
views-count2912 դիտում article-date 20:36 16-09-2019

Իմ գնահատմամբ՝ այո, Արարատ Միրզոյանի ելույթը ենթադրում է օրենսդիր մարմնի ճնշում ՍԴ-ի վրա. ՍԴ նախագահի խորհրդական. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Զարմանալի է, որ Ազգային ժողովը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություն է անում, շատ պատասխանատու հայտարարություններ է անում՝ չհիմնվելով որևէ փաստի վրա: Դա, միանշանակ, օրենսդիր մարմնի ճնշումն է Սահմանադրական դատարանի նկատմամբ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/09/16/muradyan/3095181?fbclid=IwAR21kf-DmRTJXZqW9_Qr0XxHSeha1twOO4GrOUZ7z2_ATmPqmmtXtpdKwUA]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանն՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության այն հատվածին, թե Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և իր որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և/կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմողն ունեցած առերևույթ կողմնակալության հիմքով ՍԴ 3 անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը: «Կարող եմ ուղղակիորեն հերքել պարոն Միրզոյանի ասածները՝ փաստելով, որ Սահմանադրական դատարանն աշխատանքային նիստ է հրավիրել հատուկ այդ հարցով և անդրադարձել է դատավոր Վահե Գրիգորյանի պնդումներին առ այն, որ ՍԴ երեք դատավորներ, ինչպես ինքն է անվանում՝ անդամներ, իրավասու չէին քննել այդ գործն անաչառ չլինելու պատճառով: ՍԴ-ն մանրամասն է անդրադարձել Վահե Գրիգորյանի պայմանական ասած՝ թույլատրելիությանը՝ փաստելով, որ Վահե Գրիգորյանն այդ դիմումը ներկայացնելով խախտել է Սահմանադրական դատարանի մասին օրենքի մի շարք պահանջներ: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/16/muradyan/3095181?fbclid=IwAR21kf-DmRTJXZqW9_Qr0XxHSeha1twOO4GrOUZ7z2_ATmPqmmtXtpdKwUA]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր