211652_close_icon
views-count5543 դիտում article-date 19:49 16-09-2019

Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը պարգևատրվեց արծաթե մեդալով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ինչպես հայտնի է, վնասվածքի պատճառով չի մասնակցել Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչին, որտեղ պետք է մրցեր ռուս Մուսա Եվլոևի հետ: Արդյունքում, հայ ըմբիշը պարգևատրվել է ԱԱ-ի արծաթե մեդալով: Սեպտեմբերի 16-ին գյումրեցի ըմբիշը 1/8 եզրափակիչում ստացել էր կողոսկրի [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/16/1135271/]կոտրվածք[/url], որի հետևանքով չէր կարողացել պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար: Արթուր Ալեքսանյանը նախօրեին պայքարը սկսել էր որակավորման փուլից և հաղթել էր բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին (5:0), ֆինն Մատի Էլիասին (10:0), թուրք Չենկ Իլդեմին (4:2), իրանցի Աբդուլա Սարավիին (4:3) ու վրացի Գիորգի Մելիային (3:1):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր