211652_close_icon
views-count7241 դիտում article-date 19:39 16-09-2019

Ռոման տեղն է դրել Twitter-ում Մխիթարյանին հեգնած «Արսենալի» երկրպագուին. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Ռոման» երեկ՝ սեպտեմբերի 15-ին, իտալական Ա Սերիայի 3-րդ տուրում 4-2 հաշվով հաղթեց «Սասուոլոյին», իսկ մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ: Մոտավորապես միևնույն ժամանակ ԱՊԼ-ի 5-րդ տուրում իր հանդիպումն էր անցկացնում «Արսենալը», որն առաջին խաղակեսում հաղթում էր «Ուոթֆորդին» 2-0 հաշվով, իսկ երկրորդ խաղակեսում ձեռքից բաց թողեց հաղթանակը: «Զինագործների» երկրպագուներից մեկը 2-0 հաշվի ժամանակ Մխիթարյանին հեգնող գրառում էր կատարել «Թվիթերում». «Մենք այս պահին հաղթում ենք առանց նրա: Խնդրում եմ՝ պահեք նրան»: Ավելի ուշ երկրպագուն մեջբերել էր «Գահերի խաղը» ֆիլմի հայտնի արտահայտություններից մեկը՝ «Not today Arsenal not today come on» («Ոչ այսօր, «Արսենալ», ոչ այսօր, առաջ»): «Ռոմայի» մամուլի ծառայությունը մեկ գրառման տակ է հավաքել երկրպագուի գրառումների, «Արսենալի» խաղի վերջնական հաշիվի, Մխիթարյանի գոլի մասին իրենց գրառման սքրինշոթը և այդ ամենը վերնագրել. «Not today Smokey, not today», հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/16/twitt/1016661]Armsport.am[/url]-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր