211652_close_icon
views-count978 դիտում article-date 20:48 16-09-2019

Միացյալ Թագավորությունը Հայաստանի վստահելի գործընկերն է. Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԹ դեսպանին

եպտեմբերի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Տիգրան Ավինյանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը հանդիսանում է Հայաստանի վստահելի գործընկերը: Նա ընդգծել է, որ Ջուդիթ Ֆարնուորթն իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում զգալի ներդրում է ունեցել: Փոխվարչապետը հաջողություն է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ: Ջուդիթ Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին՝ հաստատված բեղմնավոր փոխգործակցության համար և համոզմունք հայտնել, որ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև էլ ավելի կզարգանա:

Նմանատիպ նյութեր