211652_close_icon
views-count1930 դիտում article-date 17:50 16-09-2019

Հանուն Որակյալ Կրթության. Չենք հանդուրժելու մրցույթով չանցած, բայց «հրաշքով» դասաժամեր ստացած դասախոսի ձանձրալի դասախոսությունը

Ինչպես հայտնի է, մրցութային ընտրություն չանցած և բողոքող դասախոսներից գրեթե բոլորը վերադարձվել են համալսարանի նոր ղեկավարության կողմից՝ բարձրորակ դասախոսների դասաժամերի կրճատման հաշվին: Հետևանքները երկար սպասել չեն տալիս. ընդամենը 1-2 մուտքից հետո միանգամից 2 մեծ խումբ (Կառավարման 3-րդ և 4-րդ կուրսերի 4-րդ հոսքերը) չեն ցանկանում լսել հայտնի բողոքավոր դասախոս Գագիկ Ասլանյանի ձանձրալի դասախոսությունները «մենեջմենթ» և «ռազմավարական կառավարում» առարկաներից, որոնք կարևորագույն մասնագիտական առարկաներն են: Ինչպես այդ խմբերի ուսանողներն են նշում, նրանք պարզապես քնում են դասի ժամանակ և հրաժարվում են հանդուրժել այդ խաբեությունը՝ իրենց վճարած վարձի դիմաց: Ըստ մեր տեղեկությունների, համալսարանի նոր ղեկավարությունը, վախեցած լինելով բողոքի նոր օջախից, ստիպված որոշել է տեղափոխել Գագիկ Ասլանյանին այլ խմբեր, որոնց ուսանողներն իրենց կարծիքով պակաս գիտակից և պակաս պահանջատեր են: Մի կողմից՝ ուսանողների բողոքից շատ են վախենում, մյուս կողմից՝ պարտավորություններ ունեն ստանձնած Գագիկ Ասլանյանի և մրցույթով չընտրված այլ դասախոսների հանդեպ: Այս 2 հոսքերի ուսանողներին խնդրում ենք ոչ մի դեպքում հետ չկանգնել իրենց արդար դժգոհությունից, քանի որ արդեն հաջողել են: Իսկ այն խմբերը, ուր «կգործուղվի» տվյալ դասախոսը, կամ կդասավանդեն առարկային չտիրապետող այլ դասախոսներ, որովհետև համալսարանի ղեկավարության գնահատմամբ, ուսանողները պակաս գիտակից են, պետք է կրկնակի եռանդով չհանդուրժեն այդ անհարգալից և նվաստացնող վերաբերմունքը: Հ.Գ. Տեղեկացանք, որ ուսանողներին թյուրիմացության մեջ են փորձել գցել՝ ասելով, թե իբր ռազմավարական կառավարման այլ մասնագետ չկա և միայն Գագիկ Ասլանյանն է կարող դասավանդել: Իրականում մրցույթի արդյունքներով, որոնց մենք ավելի շատ ենք հակված վստահել, հաղթել են ռազմավարական կառավարման 8 մասնագետ, որոնց շարքում Գագիկ Ասլանյանը, իհարկե, չկա: [url=https://www.facebook.com/studentsforquality/?__tn__=kC-R&%3Beid=ARBkdn-XRbH0js0T-77MNp9u3GX4JSFHYMp08nnFE5j--gNHxlGkr0GEDNJs5mz7Gur35qdcqPcx0wVN&%3Bhc_ref=ARRPwvBJVF9-aHDm2iMwbp7vGawA-xZrPum5KQ1aO_5MSAFmMhhFwuy8Ml3ikKtDjaI&%3Bfref=nf&%3B__xts__[0]Հանուն Որակյալ Կրթության[/url]

Նմանատիպ նյութեր