211652_close_icon
views-count2560 դիտում article-date 17:45 16-09-2019

Կներկայացվի «Վարդանանք» պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի և ՙՎարդանանց ասպետներ՚ թիվ 106 դպրոցի համատեղ ջանքերով կներկայացվի ՙՎարդանանք՚ պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում: Ներկայացումն իրականացվում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի նախագծով և սցենարով, ՙՎարդանանց ասպետներ՚ թիվ 106 դպրոցի մանկավարժներ Գոհար Բաղդագուլյանի, Ներսես Մարգարյանի բեմադրությամբ և տնօրեն Մարինե Վարդանյանի ղեկավարությամբ: Այն սեպտեմբեր 19-ին կներկայացվի ՙՎարդանանց ասպետներ՚ դպրոցի դահլիճում: Կարինե Ռաֆայելյանի փոխանցմամբ. ՙՍա դասական ստեղծագործության նորօրյա մեկնաբանություն է, որն ածանցված է Դերենիկ Դեմիրճյանի գրական հենքից և խիստ հավատարիմ է գրողի տեքստին ու ոճին: Նախագծի նպատակն է այսօրվա կյանքի արագ ռիթմին համընթաց՝ ճանաչելի և սիրելի դարձնել ստվարածավալ դասական երկը, խթանել այն մարդկանց հետաքրքրությունը, որոնք հակված են առավել խորությամբ առնչվել դասական գրականության հետ՚:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր