211652_close_icon
views-count2034 դիտում article-date 23:12 16-09-2019

Միկրոավտոբուսում դրամապանակ էր հափշտակել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է տվել, որ րոպեներ առաջ 45 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, լուսանկարներ, վարորդական իրավունքի վկայական, սոցիալական, բանկային ու զեղչի քարտեր: Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Որոնողական աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց հետևողական աշխատանքի շնորհիվ ժամեր անց գողությունը բացահայտվեց: Նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Կոմիտասի պողոտայից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Մամիկոնյան փողոցի քաղաքի 29-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն, նաև ներկայացրել է գողոնը: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր