211652_close_icon
views-count3049 դիտում article-date 23:45 16-09-2019

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները միջազգային մակարդակով հետախուզվողի են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 24-ամյա մի երիտասարդի, որը 2016 թվականից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր գողության մեղադրանքով։ Երիտասարդը տեղափոխվել է ոստիկանության ԵՔՎ ՁՊՎ։ Նրա հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է Հայաստանում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր