211652_close_icon
views-count1185 դիտում article-date 15:10 16-09-2019

Այս տարվա առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ աճ. Ն. Փաշինյանի մամուլի ասուլիսը

Այս տարվա 7 ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում ՀՆԱ-ի իրական աճի ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/988179.html]Արմենպրես[/url]»-ը, Վանաձորում մեկնարկած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արդյունաբերությունն աճել է 8.4 տոկոսով, շինարարությունը՝ 4.5 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, ծառայությունները՝ 15.2 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը՝ 5.9 տոկոսով»,- նշեց վարչապետը: 2019 թվականի առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ: «Այսինքն, նախորդ տարվա համեմատ ավել ենք հավաքագրել 152 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը: Նա հավելեց, որ 2018 թվականի մայիսից մինչև օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ: «Եթե 65 հազար 37 գրանցված աշխատատեղերը բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի, պատկերը հետևյալն է՝ մինչև 150 հազար դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11 հազար 536, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52 հազար 874, իսկ 2 միլիոն դրամից ավել եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 627: Ըստ այդմ՝ 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում, ինչը լավ ցուցանիշ է: Ըստ հաստատված տվյալների՝ այս խմբի մարդկանց նախորդ տարվա մայիսից մինչև այս տարվա օգոստոս վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ: Այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ է: Ընդհանուր առմամբ նոր գրանցված աշխատողներն այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծեց, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347. 8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով: 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 76.4 միլիոն հատ ՀԴՄ ավել է տրվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 38.5 տոկոսով: Վարչապետի խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 208.6 միլիարդ դրամով ավելի առևտրաշրջանառություն: 2019 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե են գեներացվել 511 միլիարդ դրամի հարկային մուտքեր: 2018 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 միլիարդ դրամի մուտքեր: Վարչապետի խոսքով՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14 տոկոս կամ 64 միլիարդ դրամ:

Նմանատիպ նյութեր