211652_close_icon
views-count2182 դիտում article-date 14:59 16-09-2019

Պաուլու Ֆոնսեկա. Մխիթարյանը լավ հանդիպում անցկացրեց

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/15/1135192/]հաղթանակը [/url](4:2): Հիշեցնենք, որ այդ խաղում «Ռոմայի» կազմում իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ նաև գոլի հեղինակ: ««Այսօր որոշ բաներ էինք փոխել կիսապաշտպանությունում, Լորենցոն խաղաց մի փոքր առաջ քաշված, միացել էին Վերետուն և Միկին։ Դրա շնորհիվ գնդակը պահպանելու ավելի շատ հնարավորություն ստացանք: Ինձ համար պրեսինգի ճիշտ կիրառումը շատ կարևոր է, և դա շատ լավ իրականացրեցինք Ջասթինի, Միկիի և Ջեկոյի օգնությամբ: Մխիթարյանը լավ հանդիպում անցկացրեց, ինչպես և Վերետուն, Քրիստանտեն ու Ջեկոն: Բոլորն էլ այսօր լավ տպավորություն թողեցին»,- ասել է Ֆոնսեկան:

Նմանատիպ նյութեր