211652_close_icon
views-count5319 դիտում article-date 14:48 16-09-2019

SoftConstruct-ը WCIT-ում կներկայացնի իր նորարարական տեխնոլոգիաները

Նորարար տեխնոլոգիաներ մշակող և ՏՏ ոլորտի առաջատար ընկերություն SoftConstruct-ը կներկայացնի իր բրենդները WCIT 2019-ում: SoftConstruct-ը Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից է, որն ավելի քան տասը տարի տեղական և միջազգային շուկաներին տրամադրում է նորարար և մրցունակ տեխնոլոգիական լուծումներ: Հոկտեմբերի 6-8-ը ընկերությունը կմասնակցի Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: SoftConstruct ընկերությունը միջոցառման պաշտոնական գործընկերն է և այս տարվա համաժողովի Պալլադիում հովանավորը: SoftConstruct-ը միջոցառմանը ներկայանալու է մեծ տաղավարով, որտեղ բոլոր այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ընկերության մասշտաբներին և ՏՏ ոլորտում առաջարկվող ժամանակակից լուծումներին: Ծավալելով համաշխարհային գործունեություն և ունենալով ավելի քան 2000 աշխատակից՝ SoftConstruct-ը WCIT 2019-ին կներկայանա AJNA և Hoory բեկումնային պրոդուկտներով, ինչպես նաև Fasttoken, FastShift բրենդներով: Ընկերությունն ակտիվորեն օգտագործում է Արհեստական բանականության (AI) և Մեքենայական ուսուցման (ML) տեխնոլոգիաները: Վերջին նորամուծությունների թվում են AJNA-ն՝ սպորտային տվյալների հավաքագրման ավտոմատացված գործիքը, և Hoory-ն՝ վիրտուալ խաղերի խելացի օգնականը, որն աշխատում է AI-ի և ձայնի ճանաչման տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս երկու պրոդուկտներն էլ WCIT-ում կցուցադրվեն SoftConstruct-ի տաղավարում և հասանելի կլինեն դիտելու ու փորձարկելու համար: Fasttoken-ը բլոքչեյնի վրա հիմնված ինովացիոն պլատֆորմ է, որը թույլ է տալիս հեշտությամբ ապակենտրոնացնել մի շարք համակարգեր: FTN-ը՝ պլատֆորմին կից թոքենը, սկզբնական շրջանում կիրառվելու է SoftConstruct-ի ամբողջ էկոհամակարգում և հետագայում հասանելի կլինի մի շարք այլ բնագավառներում: Տեղեկատավական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր համաժողովը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի սրընթաց զարգացումը՝ իր շուրջ համախմբելով 2500-ից ավելի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների առաջնորդներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, քաղաքականություն մշակողներ ու պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ շուրջ 70 երկրից։ WCIT 2019-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։

Նմանատիպ նյութեր