211652_close_icon
views-count657 դիտում article-date 13:15 16-09-2019

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ Կենտրոնական բանկում

Սեպտեմբերի 11-13-ը ՀՀ վարչապետի որոշմամբ և Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարությամբ` Կենտրոնական բանկում (ԿԲ) և հաստատության Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ: Խմբի կողմից իրականացվել է ԿԲ-ի և իր ենթակա հաստատության քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում: ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների ղեկավարությամբ Կենտրոնական բանկի ՔՊ ղեկավար կազմի հետ անցկացվել է ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստա¬կանության բերման միջոցառումների իրականացման ընթացքում թեմայով շտաբային ուսումնավարժություն: Միջոցառումների նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ստուգել ՔՊ շտաբերի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, գնահատել ՔՊ պլանի իրատեսությունը: Գնահատման արդյունքները կամփոփվեն ակտում, որի հիման վրա կպլանավորվեն և հնարավորինս սեղմ ժամկետներում կշտկվեն ՔՊ համակարգում առկա էական խնդիրները: Միջոցառումների ընթացքում առարկայորեն քննարկվել են արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ դրամական արժեքների, բանկային ակտիվների տարահանման, ֆինանսական համակարգի և գների կայունության ապահովման, արդյունավետ դրամավարկային քաղաքականության իրականացման հետ կապված հարցեր:

Նմանատիպ նյութեր