211652_close_icon
views-count3727 դիտում article-date 12:09 16-09-2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանը փոխանցելու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու օրենքի նախագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/988155.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` խորհրդարանում բուռն քննարկումների արժանացած նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանն ու Սիսակ Գաբրիելյանը: «Ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո քաղաքացիներն այսօր, ավելի քան երբևէ, պատրաստակամ են համագործակցելու իրավապահ մարմինների հետ: Շատ քաղաքացիներ սոցիալական ցանցերում տեղադրում են տարբեր իրավախախտումների տեսանյութեր, լուսանկարներ, որոնց հիման վրա մեծամասամբ վարչական վարույթ է հարուցվում: Այս նախագծի նպատակն է այդ ողջ գործընթացն ավելի կարգավորել: Կարճ ասած, քաղաքացիներին հնարավորություն է տրվում տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութն արձանագրած քաղաքացու տվյալները գաղտնի են լինելու»,-ասաց Գաբրիելյանն ու հավելեց՝ տեսանյութն ուղարկելուց հետո քաղաքացին այդ գործընթացում այլևս դերակատարում չի ունենալու: Նա նշեց՝ օնլայն ռեժիմը սահմանել են նրա համար, որ ոստիկանության աշխատակիցը շատ հստակ իմանա, որ դա կատարվել է հստակ այսինչ օրն ու տեղը ՝GPS համակարգի միջոցով: Կստեղծի հատուկ էլեկտրոնային հավելված: Դրա համար նախատեսված է 30-50 մլն դրամ՝ կախված իր ֆունկցիոնալությունից: Գաբրիելյանը նշեց, որ հավելվածը օգտակար կլինի նաև վթարների դեպքում մեքենայի տեղը GPS համակարգի միջոցով շուտ հասկանալու համար:

Նմանատիպ նյութեր