211652_close_icon
views-count1305 դիտում article-date 10:23 16-09-2019

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր: Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի նախորդ չորս նիստի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորներն առաջին և երկրորդ ու ամբողջական ընթերցմամբ ընդունել և քննարկել են երեք տասնյակից ավելի օրինագիծ: Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին իրենց հարցերն են ուղել 38 պատգամավոր: Սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները Կենտրոնական բանկի խորհրդի անդամ են ընտրել: Փակ քվեարկության արդյունքում այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից առաջադրված Հասմիկ Ղահրամանյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր