211652_close_icon
views-count18162 դիտում article-date 23:47 15-09-2019

Լևոն Քոչարյան. Իշխանությունը ստոր կեղծիքների է դիմել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանություններն օգտագործում են «Մարտի 1»-ի զոհերի հարազատների վիշտը իրենց քաղաքական շահերի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։ «Այս տեսանյութը հերթական ապացույցն է, թե ինչպիսի ստոր կեղծիքների է դիմել իշխանությունը այս ողջ ընթացքում: Նրանց միեւնույն է զոհերի հարազատների զգացմունքները եւ օգտագործում են այդ մարդկանց վիշտը իրենց քաղաքական շահերի համար: Իսկ իմ «վերսիան» այն է, որ մարտի 1-ին ցուցարարների ղեկավարների հրահանգով դիտավորությամբ սպանվել է ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, որպեսզի ոստիկանությունում առաջանա խուճապ, վախ եւ նրանք դադարեն իրականացնել իրենց գործառույթները»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր