211652_close_icon
views-count3666 դիտում article-date 23:21 15-09-2019

Նաիրա Զոհրաբյան. Չեմ ուզում հավատալ, որ որևէ մեկը կարող է դեմ լինել կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելուն

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վաղը քվեարկվելու է իմ եւ իմ գործընկերների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանու սպանության, կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար: Այս օրերին ինձ տրվող միակ հարցն այս է` իսկ կլինի՞ պատգամավոր, ով վաղը դեմ կքվեարկի այս նախագծին: Ես, անկեղծ ասած, չեմ հավատում, ու ոչ թե այն պատճառով, որ միշտ լավատես եմ: Ես չեմ ուզում հավատալ, որ որեւէ մեկը կարող է դեմ լինել կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքն ու սպանությունը քրեականացնելուն: Չեմ ուզում հավատալ ու վերջ»,- նշել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր