211652_close_icon
views-count2017 դիտում article-date 23:33 15-09-2019

ԱԱ․ Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սլավիկ Գալստյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։ 3-րդ տեղի համար պայքարում 63 կգ քաշային հայ ըմբիշը 7։5 հաշվով առավելության հասավ Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանիի նկատմամբ։ Մինչև այս, Գալստյանը հաղթել էր Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշներին, իսկ կիսաեզրափակչում պարտվել էր Ռուսաստնաը ներկայացնող Ստեփան Մարյանյանին։ Հիշեցնենք, որ վաղը պայքարի դուրս կգան 60 և 77 կգ քաշային ըմբիշները, իսկ երեկոյան մրցահերթում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը, նրա մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևն է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր