211652_close_icon
views-count17552 դիտում article-date 22:32 15-09-2019

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում հավարտ կիրակի օրվա ժամերգության կատարվեց Խաչվերացի ավանդական թափորը: Ի տես մեծաթիվ ներկաների` հանդիսավոր դուրս բերվեց Տիրոջ չարչարանաց գործիքը` Խաչը, զարդարված անուշաբույր ծաղիկներով ու ռեհանի թփերով: Նշենք, որ Սուրբ Խաչը ռեհանի թփերով զարդարում են ի հիշատակ Կոստանդիանոս կայսեր մոր` Հեղինե թագուհու գյուտի, երբ նա աղբակույտերից վեր բարձրացնել տվեց Տիրոջ Խաչափայտը, այն ծածկված էր ռեհանի թփերով:Այնուհետև ռեհանը բաժանվեց ժողովրդին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+

Նմանատիպ նյութեր