211652_close_icon
views-count9439 դիտում article-date 23:44 15-09-2019

Գևորգ Դանիելյան. Երկակի ստանդարտներ՝ մարդկային ճակատագրերի նկատմամբ. Համբիկ Սասունյանն արդեն 37 տարի գտնվում է բանտում

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկակի ստանդարտներ՝ մարդկային ճակատագրերի նկատմամբ: Համբիկ Սասունյանն արդեն 37 տարի գտնվում է բանտում: Նրա վաղաժամկետ ազատմանը խոչընդոտում է Թուրքիան, որը պաշտոնապես դեմ է արտահայտվում վաղաժամկետ ազատմանը (ԱՄՆ-ի պայմանական ազատման խորհուրդը պարտավոր է յուրաքանչյուր դիմումի քննարկման դեպքում նախապես հարցում ուղարկել Թուրքիայի իշխանություններին, ցավոք՝ պատասխանն ակնհայտ է): Համբիկ Սասունյանը, լինելով «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, Լոս Անջելեսում կյանքից զրկել է Թուրքիայի հյուպատոսին: Ռամիլ սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին, որը հենց օդանավակայանից իջնելու պահից հերոսացվեց, ինչի մասին չէին կարող նախապես չիմանալ Հունգարիայի իշխանությունները, որոնց անձամբ ինքս եմ բազմիցս պաշտոնապես տեղեկացրել, որ այդ մարդուն բացահայտ հերոսացնում է անգամ այդ երկրի մարդու իրավունքների պաշտպանը (ինձ պաշտոնապես հավաստիացնում էին, որ երբեք չեն հանձնի Սաֆարովին. արդարադատության նախարարի հետ իմ վերջին հանդիպմանը ներկա է եղել նաև համայնքի ղեկավար Աբել Սարգսյանը): Սակայն այս դրվագում, մեղ ասած, տհաճ է Թուրքիայի դրքորոշումը, ըստ որի՝ իբր քնած մարդուն սպանած վախկոտ սաֆարովն իբր գտնվել է աֆեկտի վիճակում՝ հիշելով հայերի ռազմական գործողությունները: Այդ դեմոգոգներին ամերիկյան իշխանությունները, թերևս, ի զորու չեն հիշեցնելու, որ թուրքական վարկածի տեսանկյունից Համբիկ Սասունյանը ավելի ծանրակշիռ փաստարկներ ուներ: Ամերիկյան արդարադատությունը, թերևս, զիջում է նախապատերազմյան գերմանական արդարադատությանը: Կարծում եմ, իմ տեսակետը բնավ դասական իմաստով ահաբեկչությունը խրախուսելու հարթությամբ չի ընկալվի: Տարիներ առաջ հաջողվեց ազատել և Հայաստան տեղափոխել արդեն երջանկահիշատակ Վարուժան Կարապետյանին ....»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր