211652_close_icon
views-count20745 դիտում article-date 21:26 15-09-2019

Ողբերգական դեպքից հետո զբոսաշրջության կոմիտեն հորդորել է մոտ օրերս խուսափել Արագած բարձրանալուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 14-ի ողբերգական դեպքից հետո, երբ դեպի Արագած վերելքի ճանապարհին արջը հարձակվել է Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացու վրա, և լեհ զբոսաշրջիկներից մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, խորհրդակցելով Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի և պատասխանատու այլ կառույցների մասնագետների հետ, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորել է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց: Այս մասին հայտարարություն է տարածել ֆեդերացիան: Իսկ հետագայում վերելքներ կատարելիս խստագույնս պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․ - բարձրանալ մեծ խմբերով, - վերելք կատարել միայն փորձառու գիդի ուղեկցությամբ, - տեղաշարժվել միայն լեռնային արահետների ուղղությամբ, Վերելք կատարելուց առաջ նախապես տեղեկացնել «911» ծառայությանը կամ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիային։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/14/1135106/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Էրեբունի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը և Աշտարակի հիվանդանոցի բժիշկները Արագած լեռան հարավային գագաթի լանջին հայտնաբերել են Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, Վարշավա քաղաքի բնակիչ, 33-ամյա Պյոտր Բ.-ի դին, որը փրկարարներն ու Աշտարակի հիվանդանոցի բժիշկները հատուկ ճոպաններով ահագին հատված պատգարակով ոտքով տեղափոխել են, ապա «Արմենիա ՀԵԼԻԿՈՓԹԵՐՍ» ՍՊԸ-ին պատկանող սանավիացիայի ուղղաթիռով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տեղափոխել են: Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ ահազանգը համապատասխան ծառայություններին տվել է նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, Վարշավա քաղաքի բնակիչ, 31-ամյա Մարգարիտա Լ.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս իրավապահներին հայտնել է, որ իրենք Արագած լեռան լանջին զբաղվում էին լեռնագնացությամբ, որի ժամանակ էլ արջը հարձակվել է ընկերոջ վրա, ինչի հետևանքով ընկերն ընկել է ձորը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր