211652_close_icon
views-count1369 դիտում article-date 23:12 15-09-2019

Զարեհ Սինանյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սանկտ Պետերբուրգում ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ «Հարցերի շրջանակն ընդգրկուն էր՝ սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբումից, մասնագիտական, երիտասարդական հավաքների կազմակերպումից, սփյուռքի քարտեզագրումից, համահայկական խորհրդատվական մարմին ստեղծելու գաղափարից մինչեւ տեղում ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու առաջարկներ, մշակութային ակտիվացմանն ուղղված աջակցություն, մայրենի լեզվի պահպանում, երկքաղաքացիություն»,– ասված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր