211652_close_icon
views-count1737 դիտում article-date 18:05 15-09-2019

Նազելի Վարդանյան.Ամուլսարի վերաբերյալ միայն ռիսկերի հարցը չէ, կա օրենքները շրջանցելու և խախտելու հարց. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը գտնում է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը 2016 թվականի ՇՄԱԳ–ը պետք է անվավեր ճանաչի: Այս մասին նա նշեց Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած bRightTalk խորագրով քննարկման ժամանակ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/09/15/amulsar/3094347]Tert.am[/url]-ը: Նա նշեց, որ մի շարք եզրակացություններ է ներկայացրել Ամուլսարի հետ կապված կառավարություն, սակայն դրանք պատասխանը մինչև օրս չկա: «Արբիտրաժային դատարան դիմելու առիթ արդեն կա: Մենք թողնենք, թե չթողնենք դա չի վերանում»,-ասաց նա՝ հավելելով, որ շինարարկան աշխատանքների մասին որոշումը չեն կարող իրականացնել, քանի որ իրավական խնդիրներ կան։ «2009 թվականից այդ ընկերությունը, երբ ստացել է փորձաքննական եզրակացություն, մինչ այդ էլ ուսումնասիրման աշխատանքների թույլտվություն է ունեցել, ամեն ինչ արվել է անօրինական՝ սկսած ուսումնասիրման աշխատանքների թույլտվությունից, քանի որ մի անգամ թույլտվություն են տվել, որ այդտեղ կվարցիտներ են, մյուս անգամ՝ գունավոր մետաղներ, մյուս անգամ, որ ոսկեբեր կվարցիտներ են, այսինքն՝ ինչի համար տվել ես թույլտվությունը, դրա արդյունահանման համար պետք է թույլտվություն տաս»,-նկատեց Վարդանյանը։ Ինչ վերաբերում է իրենց պայքարին, նա նկատեց, որ պայքարը իշխանության դեմ չէ, իրենք բնության համար են պայքարում: «Բնապահպանները ոչ մի կուսակցության չեն հարում, մեր նպատակը բնությունը պահպանելն է: Մենք միշտ տարել ենք այդ պայքարը: Քաղաքական ուժերը միշտ ունեն իրենց քաղաքական շահերը, մենք միշտ խուսափում ենք դրանից: Մենք ինքներս ենք այս հեղափոխությունն արել ու ուզում ենք դառնալ նորմալ, զարգացած երկիր, որտեղ օրենքի գերակայությունը կլինի: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր