211652_close_icon
views-count4099 դիտում article-date 17:35 15-09-2019

«Հարց Նիկոլին. ի՞նչ ունես թաքցնելու հպարտ քաղաքացիներից». քաղաքագետ

Հասարակական կազմակերպությունները եւ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են ու քննարկել են մի շարք հարցեր, բայց պայմանավորվել են, որ քննարկումը փակ պետք է լինի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Հասարակական կազմակերպությունները եւ Նիկոլը հանդիպել են ու քննարկել են մի շարք հարցեր, բայց պայմանավորվել են, որ քննարկումը փակ պետք է լինի, իսկ ինչ խոսացել են, չպետք է հանրայնացնեն։ Հաստատ ռազմական գաղտնիքներ չեն քննարկել։ Դրանից մի շարք հարցեր են առաջանում։ Հարցեր Նիկոլին. - ի՞նչ ունես թագցնելու հպարտ քաղաքացիներից, - ուր մնաց ուղիղ ժողովրդավարությունը, - հանրային վերահսկողության սկզբունքն արդեն լուծարվե՞լ է։ Հարց ՀԿ-ներին. - Ինչու էիք առաջ բողոքում, երբ փակ քննարկումներ էին արվում, իսկ հիմա դուք եք նույնը անում։ Արդեն ձեզ իշխանությո՞ւն եք զգում ու պողոսներից ցանկանում եք զատվել։ Հարց հպարտ քաղաքացիներին. - ո՞ւեւ կորավ ձեր հպարտությունը, երբ ձեզանից գաղտնի ձեզ վերաբերող խնդիրներ են քննարկվում, ձեզ դնելով մտավոր հետամնացների տեղ, որոնց չի կարելի հանրային խնդիրներ վստահել»,–նշել է նա։

Նմանատիպ նյութեր