2627 դիտում
13:28 15-09-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցական հեռագիր են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։
Ցավակցական հեռագրում ասվում է.
«Վեհափառ Տեր,
Խորին ցավ ապրեցի՝ ստանալով Ձեր սիրելի մոր՝ մեծահարգ Լուսին Քեշիշյանի մահվան գույժը։
Քաջատեղյակ եմ տիրամայր Լուսինի հանդեպ Ձեր որդիական ջերմ զգացմունքին։
Լավագույն հիշողություններն ունենք հարգարժան Լուսին մայրիկից։
Ընդունեք, խնդրեմ, մեր և մեր ընտանիքի մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերը։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։
Նմանատիպ նյութեր
1919 դիտում
11:38 18-09-2014
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
1143 դիտում
23:13 11-11-2014
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Այս բաժնից
835 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
943 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
676 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին