211652_close_icon
views-count2168 դիտում article-date 22:31 14-09-2019

Համազգային թատրոնը թատերաշրջանը նվիրում է Սոս Սարգսյանի 90 և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին

Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնը սեպտեմբերի 14-ին բացեց 28-րդ թատերաշրջանը՝ այն նվիրելով մեծանուն դերասան Սոս Սարգսյանի 90 և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին։ Թատերաշրջանը մեկնարկեց «Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի խոսքով՝ նախատեսում են երեք առաջնախաղ ունենալ։ Գրիգորյանը շեշտեց, որ ձգտում են հաղթական պատմություններ ներկայացնել։ «Շառլ Ազնավուրին նվիրված համերգ-ներկայացում ենք բեմադրել, որին իր անմիջական մասնակցությունն է ունենալու «Գարի Քեոսայան» ջազ քառյակը, իսկ հոկտեմբերի 24-ին՝ Սոս Սարգսյանի ծննդյան օրը, թատրոնում տեղի կունենա վարպետի հոբելյանին նվիրված երեկո»,- ասաց գեղարվեստական ղեկավարը։

Նմանատիպ նյութեր