211652_close_icon
views-count2879 դիտում article-date 22:18 14-09-2019

Մուգաբեի հուղարկավորությունը՝ Զիմբաբվեում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի պաշտոնական հուղարկավորության ժամանակ, շաբաթ օրը, նրան հիշում էին որպես խորհրդանիշի, սկզբունքային առաջնորդի և ինտելեկտուալ հսկայի, գրում է [url=https://www.reuters.com/article/us-zimbabwe-mugabe/tears-and-tributes-as-leaders-supporters-bid-farewell-to-zimbabwes-mugabe-idUSKCN1VZ05K]Reuters[/url]-ը։ Մուգաբեն 37 տարի ղեկավարել է Զիմբաբվեն՝ երկրի անկախացումից մինչեւ 2017թ․ նոյեմբերը, երբ նրան պաշտոնանկ արեց բանակը։ Մինչ այդ ժամանակ Մուգաբեին և՛ հայրենիքում, և՛ արտասահմանում գնահատում էին որպես իշխանությանը կառչած ավտոկրատի, որի պատճառով ձևավորվել էին, այսպես կոչված, «մահվան խմբեր», կեղծվում էին ընտրությունները և քայքայվում էր տնտեսությունը։ Ռոբերտ Մուգաբեն սեպտեմբերի 6-ին 95 տարեկան հասակում մահացել էր սինգապուրյան հիվանդանոցում, հեռու իր հայրենիքից, որը բզկտվում է իշխող կուսակցության և ընդդիմության կողմից։ Ինչպես նախկինում հայտնել էր Մուգաբեի զարմիկը, նախկին նախագահի աճյունը երկրի մայրաքաղաքում 30 օր կդրվի ազգային հերոսների Ակր գերեզմանի դամբարանում։ Մուգաբեի հիշատակին ելույթ է ունեցել պետության գործող ղեկավար Էմերսոն Մնանգագվան։ Իր խոսքում նա, մասնավորապես, պաշտպանել է աֆրիկացիներին և կոչ արել Արևմուտքին հանելու Զիմբաբվեի հանդեպ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Մուգաբեի կառավարման օրոք։ Նշվում է, որ Մուգաբեի թաղմանը, ներկա են եղել ՀԱՀ-ի, Հասարակածային Գվինեայի և Կոնգոյի նախագահները, իսկ Մուգաբեին սատարող մյուս երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը և Կուբան, ներկայացրել են այլ պաշտոնատար անձինք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր