211652_close_icon
views-count2350 դիտում article-date 18:56 14-09-2019

Էրդողանը պատրաստվում է այս ամիս հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե պատրաստվում է այս ամիս հանդիպել Միացյալ Նահանգների առաջնորդին ու քննարկել ռուսական S-400-ները գնելու պատճառով երկկողմ հարաբերություններում սկիզբ առած ճգնաժամը: «Վստահ եմ, որ Դոնալդ Թրամփի հետ իմ անձնական կապերը թույլ կտան հաղթահարել այդ տարաձայնությունները», - ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը [url=https://www.reuters.com/article/us-turkey-erdogan-exclusive/exclusive-turkeys-erdogan-says-to-discuss-with-trump-buying-u-s-patriot-missiles-idUSKCN1VY26O]Reuters[/url]-ին տված բացառիկ հարցազրույցում: «Մենք մեր հարաբերություններում շատ կշռադատված, շատ թափանցիկ ու բաց ենք եղել, այդ պատճառով էլ մենք երկուսս միմյանց հանդեպ առանձնահատուկ վստահություն ունենք, և կարծում եմ, որ Ամերիկայում սպասվող մեր բանակցությունների ընթացքում կվերահաստատենք դա»,- ասել է Էրդողանը: Ամիսներ առաջ Վաշինգտոնը սպառնացել էր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանից զենիթահրթիռային համակարգեր գնելու համար, պնդելով, թե այդ քայլով Անկարան վտանգի տակ է դնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների անվտանգությունը: Այս ամսվա վերջին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, Թրամփի հետ ակնկալվող հանդիպումից առաջ Էրդողանը պնդել է. «Հուսով եմ՝ մեզ կհաջողվի խուսափել նման սխալներից»:

Նմանատիպ նյութեր