211652_close_icon
views-count3504 դիտում article-date 18:43 14-09-2019

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված հատուկ աղբամաններ

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ: Այս մասին տեղեկանում ենք «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի Ֆեյսբուքի էջից։ Ամանները գտնվում են Խաչքարերի պուրակում (1 հատ), Հյուսիսային պողոտայում (2 հատ), Կարապի լճում (1 հատ): Շուտով կտեղադրվի ևս 9 նման աման: «Նշենք, որ «Recycleit» ծրագրի այս բաղադրիչը հնարավոր դարձավ "Global Credit'' UCO CJSC-ի հովանավորության և Երևանի քաղաքապետարանի թույլտվության շնորհիվ: Երևանի սիրելի բնակիչներ և հյուրեր, հայցում ենք բոլորիդ աջակցությունը՝ զարգացնելու մեր երկրում թափոնների տեսակավորման մշակույթը։ Օգտագործեք այս ամանները միայն պլաստիկ թափոնների համար: Եթե ականատես լինեք, որ ամաններն օգտագործվում են այլ նպատակով, տեղյակ պահեք մեր թիմին»,- նշված է ՀԿ-ի Ֆեյսբուքի էջում:

Նմանատիպ նյութեր