211652_close_icon
views-count1696 դիտում article-date 21:01 14-09-2019

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Բերդ-Գանձաքար ճանապարհին 10 խմ փայտանյութով բարձված «Ուրալ» բեռնատարը կողաշրջվել է, որից հետո բեռը դատարկել են, մեքենան ուղղել և շարժվել Գանձաքար գյուղի ուղղությամբ: Ձեռնարկված միօջոցառումներով ոստիկանները բեռնատարը հայտնաբերել են ժամը 20.30-ի սահմաններում «Հեռուստաալիք» կոչվող տարածքում։ 4 ուղևորները ներկայացվել են ոստիկանության Իջևանի բաժին, իսկ 39-ամյա վարորդը՝ բեռնատարով հանդերձ բերման է ենթարկվել: Պարզվել է, որ նրանք ժամը 07.00-ի սահմաններում Իծաքար գյուղի անտառից հատել և մեքենան են բարձել շուրջ 10 խմ փայտանյութ։ Բեռնատարը կողաշրջվել էր վերադարձի ճանապարհին: Բեռնատարի վարորդը ոստիկաններին է ներկայացրել նաև մեքենայի սրահում պահվող «ԱԿՍ-366» տիպի մեկփողանի որսորդական հրացանը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր