211652_close_icon
views-count1159 դիտում article-date 17:09 14-09-2019

Էրեբունու ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 09.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Արցաղի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանի պատուհանը, փորձել գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է Արցախի փողոցում ապրող 16-ամյա մի պատանի։ Նա բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր