211652_close_icon
views-count819 դիտում article-date 16:08 14-09-2019

Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին. aravot.am

Հայկ Մարությանի` Երեւանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվեց՝ կառուցվել է առանց շինթույլտվության: «Անի-97» ընկերությունը դիմել է դատարան եւ առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է: Այս մասին «[url=https://www.aravot.am/2019/09/14/1065838/?fbclid=IwAR26-wU2FxQJAtUQXpRyuKizwokVnpRfsqJYXi81FtsmNAEOar7WlRb8PHQ]Առավոտի[/url]» հետ զրույցում ասաց «Անի-97» ընկերության սեփականատիրոջ շահերի ներկայացուցիչ Արամ Օհանյանը: Ամբողջությամբ կարդացեք [url=https://www.aravot.am/2019/09/14/1065838/?fbclid=IwAR26-wU2FxQJAtUQXpRyuKizwokVnpRfsqJYXi81FtsmNAEOar7WlRb8PHQ]սկզբնաղբյուրում[/url]։ [img]https://st0.shamshyan.com/editor/0583497001568461921950618.jpeg[/img]

Նմանատիպ նյութեր