211652_close_icon
views-count913 դիտում article-date 16:34 14-09-2019

ԵՊԲՀ բժիշկները Վարդենիսում անվճար խորհրդատվություն են տրամադրել շուրջ 200 քաղաքացու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նեղ մասնագիտացումներ ունեցող պրոֆեսորներ, բժիշկներ այցելեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բուժհաստատություն և անվճար խորհրդատվություն տրամադրեցին շուրջ 200 քաղաքացու: Հայաստանի մարզային բուժհաստատությունները նեղ մասնագիտացում ունեցող բժիշկներով ապահովելու խնդիրը պահպանվում է. որոշ մասնագետների դեպքում նրանց թիվը պահանջվածից 3 անգամ քիչ է: Հենց այդ պատճառով էլ ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը որոշել է բաց դռների օր անցկացնել, ընդ որում՝ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև այլ, անգամ սահմանամերձ համայնքերի ամբուլատորիաներում: Վարդենիսի հիվանդանոցում իրականացված խորհրդատվության արդյունքում, անհրաժեշտության դեպքում, հիվանդներն ուղեգիր են ստացել համալսարանական բժշկական կազմակերպություններ։ Նշենք, որ Վարդենիսում նման միջոցառում իրականացնելու առաջարկ ստացել ենք ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր