211652_close_icon
views-count2623 դիտում article-date 15:17 14-09-2019

Հրապարակվել են ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքները՝ Քոչարյանի գործով ՍԴ որոշման առնչությամբ

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի առնչությամբ ՍԴ դատավորներ Արման Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/988058.html]Արմենպրես[/url]»-ը, ՍԴ դատավոր Արման Դիլանյանի հատուկ կարծիքի մեջ նշված է, որ այդ գործը ենթակա էր կարճման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին (Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին), և 2-րդ կետերի (Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան), 60 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը` գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր) հիմքով: ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի կարծիքով՝ սույն գործով ենթադրյալ օրենսդրական բաց գոյություն չուներ, քանի որ դատական պրակտիկայի կողմից, մասնավորապես` Վճռաբեկ դատարանի նոյեմբերի 15-ի որոշմամբ բովանդակային կերպով տրվել էր Սահմանադրականության 140-րդ հոդվածի 3-րդ կետի(Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո)մեկնաբանությունը: «Այս գործով Սահմանադրական դատարանը անելիք չուներ: Խնդրի լուծումն ամբողջությամբ օրենսդիր մարմնի տիրույթում էր»,- նշում է Թոխյանը: Թոխյանը համոզված է, որ սույն գործով Բարձ դատարանը կգար այլ եզրահանգման, եթե չցուցաբերվեր որոշակի շտապողականություն` այս բարդ և մեծ հանրային հնչեղություն ունեցող խնդրի հետ կապված: ՍԴ-ն, քննելով Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը, հակասահմանադրական էր ճանաչել դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը։ Խոսքը Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածի մասին է, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։ Բարձր դատարանը, միևնույն ժամանակ, սահմանադրական էր ճանաչել Քոչարյանի մատնանշած մյուս՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 135-րդ հոդվածը։ Այն խափանման միջոց կիրառելու հիմքերին է վերաբերում:

Նմանատիպ նյութեր