211652_close_icon
views-count3099 դիտում article-date 14:32 14-09-2019

Ադրբեջանն Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 650 կրակոց

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում սեպտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց: Ինչպես Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր