211652_close_icon
views-count16222 դիտում article-date 13:53 14-09-2019

Դուխով եղեք, թասիբով եղեք, կհանդիպենք Երեւանում. Ի պաշտպանություն Ամուլսարի Ջերմուկից ավտոերթ է մեկնարկել դեպի Երեւան. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչները այսօր` սեպտեմբերի 14-ին մեծ ավտոերթով գալիս են մայրաքաղաք` միանալու Երևանում նախատեսվող մեծ քայլերթին` ի պաշտպանության Ամուլսարի չշահագործման, հայտնում է [url=https://news.am/arm/news/533450.html?fbclid=IwAR2xXJCz0fMcypDtfpPVASBEkrSOF2CrMy8XoDANqmd2iYb4KQOwlB3IemQ]news.am[/url]-ը։ «Կապ չունի ով որտեղ է ապրում, եթե գիտակցում ենք, որ Ամուլսարը հայրենիք է, էսօր բոլորս պետք է հավաքվենք Երեւանում ու մեր խաղաղ ակցիայով ավելի ամրապնդենք Ամուլսարի պաշտպանությունը: Պետք է ասեմ, որ Ամուլսարի պայքարը ուրիշ նպատակ չունի, սա զուտ Ամուլսարի փրկության համար է, ու որ վայրկյանին, որ Կառավարությունը կլեգիտիմացնի Ամուլսարի փրկության մեր որոշումը, հենց այդ վայրկյանից մենք այլեւս դուրս չենք գ ափողոց, այնպես չի, որ մենք Կառավարության դեմ ենք դուրս գալիս: Դուխով եղեք, թասիբով եղեք, կհանդիպենք Երեւանում»,-ասվում է հայտարարության մեջ։ Ավտոերթը մեկնարկել է Ջերմուկի Տաքսիների կանգառ հրապարակից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր