211652_close_icon
views-count3493 դիտում article-date 13:18 14-09-2019

Ես հասկացա, թե ինչու է Երևանը խեղդվել աղբի մեջ. Ալեքսանդր Լապշին

Հանրահայը բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ֆյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի աղբահանության խնդրին: Նա, մասնավորապս, գրել է. «Ես հասկացա, թե ինչու է Երևանը խեղդվել աղբի մեջ։ Սա իշխանությունների կողմից խորամանկ քայլ է, որով ցանկանում են ազատվել Հնդկաստանից եկած ապօրինի ներգաղթյալներից: Որպեսզի նրանք գան, հասկանան, որ Երևանում նույնպիսի աղբանոց է, ինչ որ հայրենի Բոմբեյում, և շարժվեն առաջ՝ դեպի Եվրոպա»։ Գրառմանը կից Լապշինը տեղադրել է Երևանի կենտրոնական փողոցներից մեկում արված աղբամանների լուսանկարը: Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի պահանջով, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

Նմանատիպ նյութեր