211652_close_icon
views-count46092 դիտում article-date 10:49 14-09-2019

Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Հայկ Մարությանի` Երևանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվեց՝ կառուցվել է առանց շինթույլտվության: «Անի-97» ընկերությունը դիմել է դատարան և առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց «Անի-97» ընկերության սեփականատիրոջ շահերի ներկայացուցիչ Արամ Օհանյանը: Փաստաբանն ասաց, որ այսպիսով հիմք է ստեղծվում նաև սեփականատիրոջ համար` քաղաքապետարանի դեմ վնասի փոխհատուցման հայց ներկայացնելու: Ըստ մասնագետների, փոխհատուցման չափը կարող է գերազանցել 100 միլիոն դրամը: Քանդված շենքի սեփականատերը դեռ մտածում է` դիմե՞լ փոխհատուցման հայցով դատարան, թե` ոչ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր