3449 դիտում
10:25 14-09-2019
Հայաստանը «ոչ» է ասում Ռուսաստանի ցանկությանը․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Առանց Երևանի համաձայնության, ցանկացած կարծիք կամ դիրքորոշում կմնա որպես այդպիսին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարության վերաբերյալ: Իսկ Բորիսովի հայտարարությունը, որ նա արել է Երևանում ի պատասխան Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցի, վերաբերել է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր որևէ կարգավիճակին: Բորիսովը ասել է, որ Ռուսաստանը կողմ է ոչ միայն Ադրբեջանի, այլևս հետխորհրդային տարածության բոլոր երկրների համար ՀԱՊԿ ներգրավվածությանը:
Բորիսովը, իհարկե, միաժամանակ ասել է, որ այդ հարցերը լուծվում են ըստ կանոնադրության: Ըստ կանոնադրության, այդ հարցերը կարող են լուծվել կոնսենսուսով: Այսինքն՝ եթե Հայաստանը դեմ է, Ադրբեջանը կամ որևէ երկիր չի կարող ունենալ ՀԱՊԿ հետ առնչվող որևէ կարգավիճակ: Իսկ Հայաստանը, բնականաբար, դեմ է, շատ պարզ հանգամանքներից ելնելով, որոնք, թերևս, չունեն ավելորդ հիշեցման կամ մեկնաբանության կարիք: Հարցը սրանով փա՞կ է, թե՞ ոչ:
Բանն այն է, որ ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը շատերի համար թողել է բազմիմաստ տպավորություն: Մի կողմից նա կարծես թե հիշեցնում է, որ անկախ ՌԴ ցանկությունից, որոշումը կախված է բոլոր անդամներից, այդ թվում, բնականաբար, Հայաստանից: Մյուս կողմից, սակայն, շատերի մոտ առկա է տպավորություն, որ Ռուսաստանը Հայաստանին ակնարկում է իր ցանկության մասին, ակնկալելով, որ Երևանը չի խոչընդոտի դրան: Տեսականում, իհարկե, սա հնարավոր է դիտարկել, սակայն չափազանց բարդ է գործնականում պատկերացնել, թե Հայաստանի որևէ իշխանություն կարող է գնալ Բաքվին ՀԱՊԿ որևէ կարգավիճակ տալու համաձայնության, որքան էլ մեծ է դրանում ՌԴ ցանկությունը:
Ընդ որում, ակնառու է, որ անգամ քննարկումների և, այսպես ասած, փոխադարձ որևէ գնի պայմաններում այն պետք է լինի համարժեք: Օրինակ՝ Հայաստանը չի կարող համաձայնել այդ անդամությանը, եթե, ասենք, դրա գինը պետք է լինի երկարաժամկետ էժան գազի պայմանավորվածությունը: Որովհետև գազի գինը Հայաստանի համար, իհարկե, կարևոր տնտեսական հարց է, շատ այլ բխող նշանակություններով հանդերձ, սակայն, որպես այդպիսին, չի գտնվում համարժեք հարթության մեջ: Իսկ, օրինակ, Հայաստանին միջուկային սպառազինության տրամադրումը համարժեք լինել կարող է:
Իհարկե, թվում է, որ անլուրջ է անգամ խոսել այդ մասին, սակայն, այդուհանդերձ, խնդիրը հենց համեմատության մեջ է, որ Հայաստանի համաձայնությունը՝ եթե անգամ հնարավոր է խորհել այդ մասին, պետք է ունենա համարժեք նշանակություն և, թերևս, շատ ավելի բարձր լինի գնի իմաստով: Որովհետև Հայաստանն իհարկե կարող է բաց լինել քննարկումների համար, սակայն իր հստակ և միարժեք պայմաններով և կարմիր գծով: Մասնավորապես, Հայաստանը կարող է տալ Ադրբեջանին որևէ կարգավիճակ, եթե մինչ այդ Բաքուն ստանձնի միջազգայնորեն որևէ կերպ ամրագրված պարտավորություն Հայաստանի և Արցախի դեմ ռազմական ուժի ցանկացած կիրառման բացառման առումով, որևէ պարագայում:
Ընդ որում՝ պայմանով, որ հակառակը ինքնաբերաբար հանգեցնում է Ադրբեջանի կարգավիճակի չեղարկման:
Անկասկած է, որ Բաքուն էլ չի գնա այդպիսի պայմանի: Ուրեմն հարցը իսկապես փակ է: Առավել ևս, որ դեռևս մեծ հարց է ընդհանրապես առաջացած խնդրի վերաբերյալ ՌԴ և Ադրբեջանի մտադրությունների իրական լինելը, ձևական կամ ընդամենը տակտիկական լինելու մի շարք մոտիվների առկայության պարագայում, ինչի որոշակի մասին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում: Ըստ այդմ, ներկայիս փուլում Հայաստանի համար չունի իմաստ որևէ այլ բան՝ միարժեք «ոչ»-ից բացի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
955 դիտում
11:51 16-09-2014
Իրանը չի հավատում ահաբեկչության դեմ պայքարելու Արևմուտքի անկեղծ ցանկությանը. Հասան Ռուհանի
4166 դիտում
16:54 14-03-2016
Սուտ ես ասում, սուտը դու ես ասում, ստից-մտից բաներ ես ասում. Բագրատյան-Նազարյան լեզվակռվից
Այս բաժնից
568 դիտում
07:53 19-04-2024
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
418 դիտում
07:24 19-04-2024
ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»