211652_close_icon
views-count2153 դիտում article-date 10:01 14-09-2019

Ով է «գործ տվող», ով՝ ոչ. ԱԺ-ում թեժացած կրքերի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված նախագիծը սպասվածից ավելի բուռն քննարկման արժանացավ` փոխադարձ մեղադրանքներով և ԱԺ միջանցքում շարունակություն ունենալով: Խոսքը իր համահեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագծին է վերաբերում, որն էլ նշանակում է խախտումներն օնլայն ռեժիմով ոստիկանությանը փոխանցել: Եվ հետաքրքիր է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները սա համարեցին գործ տալու նախագիծ, որի արձագանքն ու ելույթները լարեցին իրավիճակը: ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանն այս նախագիծը բարոյականությունից զուրկ էր որակել։ Ի պատասխան` Գաբրիելյանը նշեց. «Եթե խնդիրը արձանագրելը գործ տալ է, ապա, հարգելի՛ ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք»։ Եվ քանի որ սա վերջին ելույթն էր, իրավիճակը լարված մնաց նաև ԱԺ միջանցքում: Այս իրավիճակը հիշեցրեց դեռևս նախորդ գումարման խորհրդարանում արձանագրված հայտնի դեպքը, երբ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը, անդրադառնալով ազդարարի ինստիտուտին, այն գործ տալ էր համարել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր