211652_close_icon
views-count2827 դիտում article-date 09:37 14-09-2019

Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի անձանց մեղադրանք է առաջադրվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև ենթակապալառու «Պոլիտտրանսպորտ» ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյաններին, որոնք լիբանանահայեր են: Մեր տեղեկություններով՝ վերջիններս նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ են և ներկա են եղել նրա ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր