211652_close_icon
views-count3718 դիտում article-date 22:36 13-09-2019

«Աստված տա, որ չլինի, բայց երկրաշարժն ամեն ինչ կապացուցի, ես ճշմարի՞տ էի, թե ոչ». Միքայել Մելքումյան. armtimes.com

Երեւան քաղաքում շենքերի ճնշող մեծամասնությունը սեյսմակայունության բարձրացման կարիք ունեն: Նորակառույց շենքերը բոլորովին հուսալի չեն, քանի որ հիմնականում կառուցվել են նախորդ ռեժիմի ժամանակ, երբ ծաղկում էր կաշառակերությունը: Այս մասին հայտնեց Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը, փոխանցում է [url=https://armtimes.com/hy/article/169401?fbclid=IwAR07MxOVSqjMb3bha9txrnDmVIFtOZzEbtqsgGe2Igy74SclH1oXQwkCrXE]armtimes.com[/url]-ը։ «Մենք ունեինք բազմաթիվ նախագծային կազմակերպություններ, որոնք գումարը տալիս էին եւ ստանում լիցենզիա»: Օրեր առաջ Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտակայքում 6-ից 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը առիթ էր եւս մեկ անգամ՝ սեյսմակայուն շենքեր կառուցելու եւ կառույցներն ամրացնելու մասին մտածելու: Միքայել Մելքումյանի խոսքով՝ երկրաշարժը կանխագուշակել պետք չէ, քանի որ անհնար է, պետք է ուղղակի զբաղվել սեյսմակայուն շինարարությամբ: «Պետք է լավ կառուցել ու չվախենալ երկրաշարժից»: Միքայել Մելքումյանը սեյսմամեկուսացման ստեղծման ու զարգացման իր ծրագիրն առաջարկեց, որով հնարավոր կլինի՝ նոր շենքերն ապահով կառուցել, իսկ արդեն գոյություն ունեցողներն ամրացնել: Այն ենթադրում է շենքի անջատումն իր հիմնական մասից եւ դրանց միջեւ շերտավոր ռետինամետաղական հենարանների տեղադրումը: Երկրաշարժի ժամանակ էներգիան կլանվում է եւ չի թափանցում շենք: «Այդ կառույցները 30-ից 40 տոկոսով ավելի մատչելի են, քան սովորական շենքերը: Երբ չկա դեֆորմացում, ապա լրացուցիչ ամրանի կարիք չկա»: Պրոֆեսորի խոսքով՝ սովորական կառույցները երկրաշարժի ժամանակ սկսում են դեֆորմացվել, իսկ այս շենքերը՝ ոչ, ճաքեր չեն ստանում, չեն փլվում, համաշխարհային փորձն է ցույց տալիս: Ամբողջությամբ կարդացեք [url=https://armtimes.com/hy/article/169401?fbclid=IwAR07MxOVSqjMb3bha9txrnDmVIFtOZzEbtqsgGe2Igy74SclH1oXQwkCrXE]սկզբնաղբյուրում[/url]։

Նմանատիպ նյութեր