211652_close_icon
views-count1424 դիտում article-date 23:46 13-09-2019

Ռիո դե Ժանեյրոյում ավելի քան 10 մարդ է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից

Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում գործող հիվանդանոցներից առնվազն 11 մարդ է զոհվել բռնկած հրդեհի հետևանքով: Այդ մասին հայտնել է բրազիլական Globo թերթը: Խոշոր հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 12-ի երեկոյան Hospital Badim հիվանդանոցում, որը գտնվում է քաղաքի հյուսիսային մասում: Բրազիլական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհի բռնկման պատճառ կարող էր դառնալ հարկերից մեկում կարճ միակցումը։ Այն սկսել է արագորեն տարածվել ամբողջ շենքում, ինչից հետո հիվանդանոցում սկսվել է հիվանդների շտապ տարհանում: Թերթի տվյալներով՝ զոհվածների մարմինները գտել են սեպտեմբերի 13-ի առավոտյան շենքի ներսում: Հրդեհի վայրում աշխատանքները շարունակվում են։

Նմանատիպ նյութեր