211652_close_icon

Վեհափառ Հայրապետն ընդունել է Ֆրանսիայից ժամանած ուխտավորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1380 դիտում article-date 19:55 13-09-2019
Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի հայոց թեմի ուխտավորներին՝ առաջնորդությամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի: Թեմի տարբեր համայնքներ ներկայացնող ուխտավորները ժամանել են Սուրբ Էջմիածին թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տ.Գրիգոր աբեղա Խաչատրյանի վարդապետական թեզի պաշտպանության առիթով: Վահան Սրբազանը ուխտավորների անունից ուրախություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հյուրընկալության և հայրական օրհնության համար` գնահատանքով անդրադառնալով նաև Հայր Գրիգորի հոգևոր ծառայությանը: Վեհափառ Հայրապետն, իր օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, գոհունակությամբ նշեց, որ հաճելի է տեսնել այն հոգևոր ամուր կապը, որ ձևավորվել է եկեղեցականի և նրա համայնքայինների միջև: Շնորհավորելով Հայր Սուրբին վարդապետական թեզի պաշտպանության առիթով՝ Նորին Սրբությունն անդրադարձավ Եկեղեցու կյանքում վարդապետաց դասի կարևոր առաքելությանն ու դերակատարությանը: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց հայորդիներին եկեղեցական կյանքում նրանց կարևոր ներգրավվածության համար: Նորին Սրբությունն անդրադարձավ Ֆրանսիայի հայոց թեմի գործունեությանը և Սփյուռքի առջև ծառացող մարտահրավերներին` ընդգծելով, որ փորձություններին հնարավոր է դիմակայել համայնքների համախմբվածության և հզոր հավատքի շնորհիվ: Հայոց Հայրապետը պատգամեց փարված մնալ նախնյաց սուրբ հավատքին և հավատարիմ ազգային ինքնությանը շարունակել գործուն մասնակցությունը ազգային-եկեղեցական կյանքում: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերը պահապան լինի Ֆրանսիայի թեմի հոգևոր դասին և զորացնի ֆրանսահայ համայնքին իր հավատքի մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր