211652_close_icon
views-count6904 դիտում article-date 15:40 13-09-2019

ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն. ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին սեպտեմբերի 6-13-ն ընկած հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները: Նիստը վարում էր ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Պատասխանատուները Փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և նախատեսվող աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ՓԾ վարչություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելիչ աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: Ըստ մարզային փրկարարական վարչություների ղեկավարների զեկույցների՝ հանրապետության մարզերի ուսումնական և մի շարք այլ հաստատություններում շարունակում են անցկացվել ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և դասընթացներ: Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ալեքսան Գյոզալյանը զեկուցեց, որ մարզում սեպտեմբերի 10-ին իրականացվել են Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք գրանցված երկրաշարժի հետևանքով հավանական փլուզումների, վնասված շենք-շինությունների հայտնաբերման և բնակիչներին մասնագիտական տեղեկատվություն տրամադրման աշխատանքներ: Հետաքննության արդյունքում վնասված շինություններ չեն հայտնաբերվել: Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին մարզերում շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը: Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարեց փրկարարական վարչություների ղեկավարներին անձնական վերահսկողության տակ վերցնել և մշտական ուշադրության տակ պահել իրականացվող աշխատանքների որակն ու համապատասխանությունը շինարարական պլաններին: Ա. Նահապետյանը նաև անդադարձ կատարեց ՀՀ անկախությանը նվիրված տոնական միջոցառումների ընթացքում ՓԾ ուժերի պատշաճ ծառայության կազմակերպմանն ու անցկացմանը: Ըստ ՓԾ տնօրենի՝ ծառայության գլխավոր նպատակը 2020 թ. պետք է դառնա անձնակազմի պատրաստության բարձրացումը և այս համատեքստում՝ հանրապետության բոլոր մարզերում քաղաքային որոնողափրկարարական թիմերի (ՔՈՓ) ստեղծումն ու զարգացումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր