211652_close_icon
views-count1860 դիտում article-date 10:59 13-09-2019

Հետևել Լենինի խորհրդին՝ սովորել, սովորել, սովորել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Վերջերս հաճախակի են դարձել խոսակցությունները իշխանական թիմի դիլետանտիզմի մասին, այդ խոսակցությունների մեջ ճշմարտության հատիկ, իհարկե, կա: Ամբողջական չէ, իմ կարծիքով, բացատրությունը՝ «դե, ինչ էիք ուզում փողոցային պայքարողներից»: ՀՀՇ-ն նույնպես իշխանության էր եկել փողոցային պայքարի արդյունքում՝ 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունները պարզապես ամրագրել էին այդ պայքարի արդյունքները: Բայց տեսեք, թե ովքեր էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները 1988 թվականին՝ նշանավոր ռադիոֆիզիկոս Ռաֆայել Ղազարյանը ԳԱ թղթակից անդամ էր, Լոն Տեր-Պետրոսյանը՝ գիտությունների դոկտոր, Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը գիտությունների թեկնածուներ էին ԵՊՀ դոցենտներ: Նրանք, ովքեր 1988-1990 թվականների հեղափոխությունից հետո ընդգրկվեցին Տեր-Պետրոսյանի թիմում, նույնպես խորհրդային շրջանում ինչ-որ բանի հասել էին: Իհարկե, դուք կասեք՝ «ի՞նչ մեծ բան էին խորհրդային ԲՈՀ-ի կողմից տրվող գիտական աստիճանները»: Գուցե մի բան չէին: Բայց, համաձայնեք, առնվազն 3 տարի ինչ-որ մի թեմայի վրա աշխատելը դաստիարակում է մտքի որոշակի կարգապահություն, համակարգված մտածողություն, գոնե այդ ընթացքում որէ նոր բան իմանալու անհրաժեշտություն: Վերջին հանգամանքը, կարծում եմ, շատ կարոր է. լուսահոգի Էդուարդ Եգորյանը մասնագիտությամբ ֆիզիկոս էր, բայց իր վրա այնքան էր աշխատել, որ դարձել էր պետական իրավունքի մեր լավագույն մասնագետներից մեկը: Իշխանության եկած այսօրվա երիտասարդների՝ պատգամավորների, նախարարների մեծ մասին ես հավանում եմ, նրանցից շատերն ինձ համար ավելի համակրելի են, քան 1988-ի հեղափոխականները: Բայց նախ՝ այդ երիտասարդները մեծացել են կրթության բոլորովին այլ, իմ կարծիքով՝ ավելի ցածր որակի պայմաններում: Երկրորդ՝ միայն փողոցներ փակելը ինչ-որ մեկին մերժելը հերիք էր, պարզվում է, հեղափոխություն անելու, բայց դա խիստ անբավարար է՝ պետության ղեկը ստանձնելու համար: Եվ վերջապես՝ անգամ նախագահական կամ կիսանախագահական համակարգերի դեպքում արդարացված չէ ամբողջ պատասխանատվությունը դնել առաջին դեմքի վրա, իսկ մենք հիմա, կարծես թե, խորհրդարանական հանրապետություն ենք: Այնպես որ ինձ հասկանալի չէ այն տրամաբանությունը, թե՝ «թող Փաշինյանը վիճելի որոշումների դեպքում ամբողջ թուքումուրն ուտի, իսկ մենք զբաղվենք մեր «լայքերով», «սրտիկներով»: Իշխանությանն, իմ կարծիքով, առաջին հերթին անհրաժեշտ է երկու բան. 1/ դրսորվել որպես իշխանություն, ոչ թե՝ որպես «նախկինների» ընդդիմություն, 2/ ինչպես ավելի քան մեկ դար առաջ խորհուրդ էր տալիս իշխանության եկած ամենահայտնի հեղափոխականը՝ սովորել, սովորել, սովորել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր