211652_close_icon
views-count1774 դիտում article-date 10:48 13-09-2019

Ինչքան շատ են օղակները, այնքան խնդիրներն ավելանում են, իսկ կառավարումը՝ դժվարանում․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արդյունավետ կառավարում իրականացնելու համար լավագույն լուծումը կլինի բոլոր դպրոցները նախարարության ենթակայությանը հանձնելը։ Ներկայումս արագ դպրոցները, ինչպես նաև քոլեջները եւ ուսումնարաններն ամբողջությամբ գտնվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ, իսկ հիմնական դպրոցները՝ Երևանի քաղաքապետարանի և մարզային կառույցների։ Որպես կանոն՝ որքան շատ են օղակները, այնքան խնդիրներն ավելանում են, իսկ կառավարումը՝ դժվարանում։ Փորձը ցույց է տալիս, որ օրինակ՝ ներառական կրթության ոլորտում գործունեություն ծավալելիս նախարարությունից մինչև մարզային կառույց շղթայի մեջ ամենաշատը տուժում է դպրոցը՝ ՊՈԱԿ-ը։ «Տարիներ շարունակ դպրոցների նկատմամբ գերվերահսկողություն է եղել և իներցիայով դեռ այդպես էլ դպրոցները ղեկավարվում են»,- ասել է ԱԺ «Իմ քայլը խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը և հավելել, որ նախարարությունն ու համայնքային կառույցները պետք է լինեն վերահսկող, այլ ոչ թե թելադրող»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր