211652_close_icon
views-count3912 դիտում article-date 10:26 13-09-2019

Պատգամավոր Սոս Ավետիսյանն այսօր ամուսնանում է. ովքեր են հրավիրված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր կայանալու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարսանեկան արարողությունը: Ըստ մեր տեղեկությունների` պատգամավորն իր հարսանիքին հրավիրել է խմբակցությունից մի քանի պատգամավորների, որոնց հետ մտերիմ հարաբերություններ ունի: Ս. Ավետիսյանի հարսանիքին իշխանական խմբակցությունից հրավիրվել են Մարիա Կարապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սարգիս Խանդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաև խմբակցության ղեկավար ներկայացուցիչները և այլք: Դեռևս հստակեցված չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը պատգամավորի հարսանիքին. մեր զրուցակիները նշեցին, որ, իրենց տեղեկություններով, հրավեր եղել է, բայց մասնակցության հարցում որևէ բան չեն կարող ասել: Նշենք, որ Սոս Ավետիսյանի քույրն էլ ՀՀ ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանի նշանածն է: Նրանք էլ առաջիկայում կամուսնանան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր