211652_close_icon
views-count3646 դիտում article-date 10:17 13-09-2019

Սերժ Թանկյանը զոքանչի տունն է անվանափոխում, ոչ թե բնակարան է գնել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարվա իշխանափոխության օրերին Սերժ Թանկյանը խոստացել էր վերջապես բնակարան գնել և ավելի երկար ժամանակ անցկացնել Հայաստանում: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, մեծ շուքով կհայտարարվի, որ երգիչն իր խոստմանը տեր է եղել և բնակարան է գնել Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Վանաձորում: Սակայն մեր աղբյուրները հավաստում են, որ խոսքն իրականում հազիվ թե «գնման» կամ ձեռքբերման մասին է: Բանն այն է, որ նրա զոքանչի տունը, որը գտնվում է Վանաձորում, պարզապես անվանափոխվում է Սերժ Թանկյանի անունով: Ի դեպ, դեռևս 2018 թ. օգոստոսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Թանկյանին հիշեցրել էր Հայաստանում բնակարան գնելու մասին: «Սերժ Թանկյանը, երբ եկել էր, խոստացավ, որ Հայաստանում բնակարան է գնելու: Չգիտեմ՝ արե՞լ է, թե՞ ոչ: Հրապարակային եմ հիշեցնում, Սերժ ջան, չեմ ուզում անձնականով հիշեցնել, մենք պայմանավորվել ենք, էլ չեմ ասում, որ պիտի քննարկեինք Հայաստանում ավելի երկար ժամանակ անցկացնելու հնարավորությունդ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր