211652_close_icon
views-count4246 դիտում article-date 09:39 13-09-2019

Իրանական ցեմենտի մեծ քանակությամբ ներկրումը լուրջ վնաս է հասցրել «Հրազդան» ցեմենտի գործարանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Հրազդանում գործող «Հրազդան» ցեմենտի գործարանը հայտնվել է բարդ իրավիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի ղեկավարությունը ոչ միայն աշխատողնե­րի, այլև ծախսերի կրճատումներ է արել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­մից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը անցած տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե կատարել է 87 մլն 144 հազար դրամ հարկ ու տուրք: Իսկ, ահա, այս տարվա առաջին կիսամյակում կատարել է 0 հարկային վճարում և չի հայտնվել հազար խոշոր հարկատուների ցանկում: Պարզվում է՝ հարկերի նվազեցման պատճառը իրանական ծագման ցեմենտն է: «Հրազդան» ցեմենտի գործարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ իրանական ծագման ցեմենտի մեծ քանակության ներկրումը լուրջ վնասներ է հասցրել գործարանին: Ընկերությունից մեզ հայտնեցին նաև, որ ներքին շուկայում մի կերպ են կարողանում իրացնել արտադրած ցեմենտը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր